«Ալաշկերտի» ավտոբուսը չի կարողանում հասնել Գյումրի, «Շիրակի» դեմ խաղը 1 ժամով հետաձգվել է
Գյումրիի «Շիրակի» ու Երևանի «Ալաշկերտի» միջև ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է մեկ ժամով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» ավտոբուսը չի կարողանում մտնել Գյումրի, քանի որ Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարազատները փակել են ճանապարհը՝ ի նշան բողոքի:
«Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանանարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով: ՀՖՖ-ն լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ»,- ասվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:
«Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը նախատեսված է անցկացնել այսօր՝ ապրիլի 9-ին Գյումրիում: Խաղը 15:00-ի փոխարեն կմեկնարկի 16:00-ին: