Պատահարներ

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել

Adrine Nidelyan 206 դիտում
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել

Թուրքիայի հարավում հանգստանալիս ռուս զբոսաշրջիկ է մահացել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից:


«Գլխավոր դատախազությունը հաստատում է ռուս զբոսաշրջիկի մահվան մասին տեղեկությունը, որը հանգիստն անցկացնում էր Անթալիա նահանգում: Իրավապահ մարմինները սահմանված կարգով ստուգումներ են իրականացնում գործի առնչությամբ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

 Դիվանագիտական առաքելությունից հավելել են, որ ստուգումների արդյունքների մասին մահացածի հարազատներին կհայտնեն ավելի ուշ: Դիվանագիտական գերատեսչության աշխատակիցները տեղի իշխանությունների և ապահովագրական գործակալության հետ համատեղ անհրաժեշտ աջակցություն են տրամադրում ՌԴ բնակչի մարմինը հայրենիք տեղափոխելու համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250