Վրաց-ռուսական սահմանին սպանվածը` հայ վարորդ չի եղել. ԱԳՆ-ի պարզաբանումը

Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ 

«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։ 

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել թուրք և ուզբեկ  վարորդների միջև, ընդ որում` մի քանի օր առաջ: Ծեծկռտուքի հետևանքով  վերջինս մահացել է :


Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։ 
 

Քաղաքականություն