Արտերկրում և Հայաստանում իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները եղել են նույնը. նախարար
Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների, մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները որոշ դեպքերում նախընտրում են արտերկիր ուղարկել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Ուղարկում են, մենք ևս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի ու մարդիկ ունենան պատասխաններ: Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված ու մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», - ընդգծեց նախարարը:
Արցախի ՆԳ նախարարությունը, որը ներգրավված է մարմինների, մասունքների որոնումներում հայտարարել է, որ զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն. Կամավորական Կոծինյան Սերգո Հ...
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առ...