Կարող ա՞ Ստեփանակերտն էլ եք արդեն հանձնել, վրեքներս խաբար չկա. Սևակ Հակոբյան
Հադրութի մասին 44 օր խաբողը Ստեփանակերտի մասին էլ կխաբի, ձեզանից ամեն ինչ հավատալու է։ Է՞լ ինչի եք պատրաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ Թուրալ Գանջալիևը հայտարարել է, որ շուտով իր գրասենյակը գործելու է Ստեփանակերտում, հիմա, արդեն, օֆիսի համար հարմար տարածք է փնտրում։
Հըն, «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ» Հարությունյան Արայիկ, Փաշինյան Նիկոլ, ասելու բան չունե՞ք։ Կարող ա՞ գրասենյակը Արայիկ Հարությունյանի աշխատավայրում է բացում Գանջալիևը։
Էդ որ Կարմիր Շուկան հանձնելու մասին խոսակցություններ կան, Արայիկ Հարությունյանն էլ մտահոգվողներին պիտակավորում է, սրան ի՞նչ կասի։ Կարող ա՞ Ստեփանակերտն էլ եք արդեն հանձնել, վրեքներս խաբար չկա։ Շուշիի, Հադրութի մասին 44 օր խաբողը Ստեփանակերտի մասին էլ կխաբի, ձեզանից ամեն ինչ հավատալու է։ Է՞լ ինչի եք պատրաստ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը
Freenews.am-ի տեղեկություններով՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան...
Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Երևան, սակայն դատարկ
Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից ժամանել է Երևան, սակայն դատարկ։ Քիչ առաջ գրել էինք, որ Բաքվից Երևան է...
ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը հայտնի է
Մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքում...
2 ոսկոր հուղարկավորած ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը
«Մենք տեղեկացել ենք, որ ԴՆԹ-ով նույնականացված, ապա իբրև իրենց որդու մասունքները հուղարկավորած ծնողները վերջերս գտել են ի...