Հասարակություն

Ջաբրայիլի գնդի շենքերը նախկինի պես կանգուն են, թեեւ իշխանական քարոզչամեքենան պնդում էր հակառակը. Փաստինֆո

Ջաբրայիլի գնդի շենքերը նախկինի պես կանգուն են, թեեւ իշխանական քարոզչամեքենան պնդում էր հակառակը. Փաստինֆո
Ջաբրայիլի գնդի շենքը տեղում է՝ հակառակ պատերազմական օրերին տարածվող տեղեկությունների։ Որոնողական աշխատանքներին մասնակցած անձանցից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի օր առաջ են եղել…

Ջաբրայիլի գնդի շենքը տեղում է՝ հակառակ պատերազմական օրերին տարածվող տեղեկությունների։ Որոնողական աշխատանքներին մասնակցած անձանցից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի օր առաջ են եղել Ջրականում՝ անձամբ տեսել Ջաբրայիլի գնդի շենքը, թեեւ պատերազմի օրերին ներկայացվում էր, թե ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից և հավասարեցվել գետնին։

«Ջաբրայիլի պոլկն իր տեղում է, լրիվ շենքերը՝ ոնց կար, տենց կանգուն մնացել է։ Ո՞նց էին ասում ու տենց բաներ հրապարակում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ աղբյուրների՝ այս պահի դրությամբ տարածքն ամբողջությամբ համալրված է ադրբեջանական զորքով, սպայական կազմով՝ սպայական բնակավայրում։ Ականատեսը փաստեց, որ հողին հավասարեցրած են տեսել Ջաբրայիլում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Իսկ ադրբեջանական կողմը Ջաբրայիլից մինչև Կարմիր շուկա այս պահին մեծածավալ շինարարական աշխատանքներն է կատարում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250