Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Հայաստանի զինված ուժերի նախկին ժամկետային զինծառայողներ Արկադի Անդրեասյանը, Արսեն Հովակիմյանը, Անդրե Վարդումյանը և Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանը: Վերջիններս Հայրենիքի պաշտպանին աջակցելու նախագահական նախաձեռնության շրջանակում աշխատանքի են անցել Հանրապետության նախագահի աշխատակազմում:
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, զրուցել Եռաբլուր այցելած՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հետ:
Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...