
Հայտնի չէ Երեւանում գտնվող Իսրայելում ՀՀ դեսպանը կվերադառնա Իսրայել, թե ոչ. «Փաստինֆո»

Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը Երեւանում է,- այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նշենք, որ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի 5-րդ օրը, երբ հայտնի դարձավ, որ թշնամին մեր դեմ պատերազմում օգտագործում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, ու շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել, Հայաստանը խորհրդակցությունների համար Թել Ավիվից հետ կանչեց դեսպան Արմեն Սմբատյանին։
««Այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Ելնելով ստեղծված իրավիճակից` ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,- հայտարարել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Լրատվամիջոցի հարցին ի պատասխան Ա.Նաղդալյանը նշել է, որ դեսպանը դեռ Երեւանում է եւ այս պահին չի կարող ասել, թե երբ կվերադառնա Իսրայել։