Ադրբեջանում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
Ադրբեջանում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը։
«70-ամյա դատապարտյալ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի ցավեր։ Նա առաջին բուժօգնություն է ստացել Արդարադատության նախարարության գլխավոր բժշկական վարչության բուժմասում, որից հետո շտապ տեղափոխվել է Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն՝ բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու համար։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է»,- հայտնում են Ադրբեջանի Արդարադատության նախարարությունից։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։
Հավելենք՝ այս տարվա սեպտեմբերի 3-ից Բաքվում այլևս չի գործում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը, այն Բաքվում փակվել է իշխանությունների պահանջով։ Արդյունքում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիները, պատանդները զրկվել են իրենց ընտանիքների հետ կապ հաստատելու միակ միջոցից, սակայն ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ դեկտեմբերի 23-ին
Rate.am-ում դեկտեմբերի 23-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 379,38...