Կապառոսը La Repubblica-ի հետ հարցազրույցում գովել է Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել La Repubblica-ին և գովեստի խոսքեր ասել ազգային ընտրանու և իտալական «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին:

Ձեր թիմի համար որքա՞ն կարևոր է Մխիթարյանը՝ հարցին Կապառոսը նշել է, որ Հենրիխը մեծագույն ֆուտբոլիստ է, նա իսկապես մտածում է մեր հավաքականի մասին, ինչպես նրա բոլոր թիմակիցները:

«Մեծագույն ֆուտբոլիստները միշտ կարևոր են, այդ թվում այն պատճառով, որ նման տաղանդներ շատ քիչ ունենք: Բացի այդ, նա իսկապես մտածում է մեր հավաքականի մասին, ինչպես նրա բոլոր թիմակիցները: Ազգային հավաքականի մարզաշապիկի նկատմամբ սերն այն առավելություններից է, որն ունենք մյուս թիմերի համեմատ»,- նշել է մեր ընտրանու գլխավոր մարզիչը:

Անդրադառնալով պատերազմի օրերին Հենրիխի բաց նամակին՝ ուղղված Դոնալդ Թրամփին, Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին՝ խնդրելով դադարեցնել Արցախում ընթացող պատերազմը, Կապառոսը նշել է, որ դրա համար անձամբ է շնորհավորել Մխիթարյանին:

«Ես անձամբ նրան շնորհավորեցի նման քայլ համար, նա այդ ժամանակ հավաքականի կազմում էր: Անկասկած, նա օրինակ է մեզ համար, որովհետև այն ամենը, ինչ նա ասում և անում է, հսկայական նշանակություն ունի»,- նշել է Կապառոսը:

Քաղաքականություն