Գյումրիում 26-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. կասկածյալը Երևանի ավագ դպրոցի աշակերտ է

Երեկ՝ մարտի 29-ին, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են մարտի 27-ին Գյումրիում՝ Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։

Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթ Վ-ն ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։ 

Աղբյուրի տեղեկություններով, նա սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։

Քաղաքականություն