Պատահարներ
Արզնու ձորից կնոջ դի է դուրս բերվել
Մարտի 29-ին, ժամը 15։54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արզնու ձորում՝ քարափին, կնոջ դի է նկատվում. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին մոտ 15 մ բարձրությունից ընկել է քարափին:
Փրկարարները Զ. Դ․-ի (ծնված 1957 թ.) դին քարափից (մոտ 60 մ) իջեցրել և մոտեցրել են (մոտ 400 մ) շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ ցնցումների պատճառով զոհված քաղաքացիների քանակը հասել է 5,346-ի
15 վիրավոր՝ Ռոտերդամում երկու տրամվայի բախման հետևանքով
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0