Մոսկվայում այրել են Sport24-ի լրագրողի ավտոմեքենան

Մոսկվայում այրել են Sport24 կայքի լրագրող Դմիտրի Եգորովի մեքենան: Այդ մասին Եգորովը հայտնել է սոցցանցերում:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում: Տեսախցիկները ֆիքսել են այն:

Եգորովը հաճախ է հանդես գալիս սուր քննադատություններով, և կա վարկած, որ այդ պատճառով հնարավոր է, որ տեղի ունեցածը կապված լինի նրա աշխատանքային գործունեության հետ:

Քաղաքականություն