Պատահարներ

Ծեծկռտուք՝ Աբովյանի «ԳԱԻ» մարկետում. կա վիրավոր. մարկետի տնօրենի պարանոցից էլ հափշտակել են թանկարժեք՝ ոսկյա շղթան

Unknown
Ծեծկռտուք՝ Աբովյանի «ԳԱԻ» մարկետում. կա վիրավոր. մարկետի տնօրենի պարանոցից էլ հափշտակել են թանկարժեք՝ ոսկյա շղթան

Մարտի 24-ին, ժամը 08։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, սուպդորալ հեմատոմա հարցականով, ուղեղային կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց ոն մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Խալաթյանն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ տղան ծեծի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «գաի պոստի»-ի հարևանությամբ գտնվող «Գաի» մարկետում։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Գ. Խալաթյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գ. Խալաթյանին ծեծի են ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 45-ամյա Ղևոնդ Դավթյանը, 42-ամյա Վիգեն Շիրինյանը և ինքնությունը դեռևս չպարզված 2 անձինք։ Արդեն ժամեր անց ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում «Գաի» սուպերմարկետ են մտել 2 անձինք, որոնցից մեկը վիճաբանել է Գ. Խալաթյանի հետ, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է որպես գանձապահ, որից հետո քաշքշուկ է ստեղծվել, ու այդ ժամանակ խանութ են մտել ևս 2-3 հոգի և շարունակվել է ծեծկռտուքը, որի ժամանակ, Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Խալաթյանը ուշագնաց է եղել՝ վայր ընկել, և վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ընկածի գլխին, որից հետո այդ անձինք կոտրել են խանութի որոշ գույք և հեռացել։

 

 

 Ըստ Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների՝ ծեծկռտուքին մասնակցել են  մարկետի տնօրեն Վարդգեսը, Էդվարդը, Գարիկը և Բենոն։  Ժամեր անց ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձինք են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ Վ. Շիրինյանը, Ղ. Դավթյանը, 42-ամյա Արտակ Օհանջանյանը և 40-ամյա Արման Միրզոյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, կեսօրին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Վերին Պտղնի գյուղի բնակիչ՝ 37-ամյա  Վարդգես Հովսեփյանը և հայտնել, որ «Գաի» մարկետի տնօրենն է և որ  նույն օրը, ժամը 01։15-ի սահմաններում իրեն պատկանող մարկետում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրեն անծանոթ անձանցից մեկը իր պարանոցից քաշելով պոկել է իրեն պատկանող մոտ 68 գրամ կշռով ոսկյա շղթան և հեռացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով տնօրենի պարանցից հափշտակել է ոսկյա շղթան։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250