Միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև. արցախցիները ճանապարհ են փակել. ուշագրավ մանրամասներ
Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա,ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին:
Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի, խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ, այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը: Հայտնում է ԱՀ Ոստիկանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դիտահորի կափարիչը պատճառ է դարձել Toyota-ի կողաշրջմանը. ո՞վ է փոխհատուցելու վարորդի վնասը
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ Սերյոժա Սերո...
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հեն...
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական գյուղ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան է...
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 192 զինծառայողի անուն
Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 192 զինծառայողի անուն։Ասատրյան...