Պատահարներ
Ավտովթար Տավուշի մարզում. Իջևանում բախվել են Mercedes-ն ու Mazda-ն. վիրավորների մեջ են ուսուցչուհի ու 3 աշակերտներ
Այսօր՝ մարտի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցում բախվել են Իջևանի բնակիչներ՝ 36-ամյա Քրիստինե Ս-ի վարած Mercedes մակնիշի և 65-ամյա Սամվել Ե-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի ողւևորուհի՝ Իջևանի բնակիչ, 48-ամյա Մարիետա Ս-ն, Mercedes-ի վարորդ Քրիստինե Ս-ն մ, նրա ուղևորներ՝ Իջևանի բնակիչներ, 11-ամյա Ռաիսա Փ-ն, 10-ամյա Լուիզա Փ-ն, 10-ն Լեռնիկ Ս-ն և 13-ամյա Ռոզի Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» ԲԿ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխաները սովորում են Իջևանի թիվ 5 դպրոցում, իսկ Մարիետա Ս-ն աշխատում է Իջևանի թիվ 4 դպրոցում։
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև. արցախցիները ճանապարհ են փակել. ուշագրավ մանրամասներ
Դիտահորի կափարիչը պատճառ է դարձել Toyota-ի կողաշրջմանը. ո՞վ է փոխհատուցելու վարորդի վնասը
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական գյուղ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0