Հնարավոր ա՝ ես ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, հնարավոր ա՝ դուրս գամ քաղաքականությունից. Պետրոսյան
ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հնարավոր է՝ քաղաքականությունից դուրս գա: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ միջավայրն իրեն տհաճ է:
«Հնարավոր ա՝ ես ընդհանրապես չմասնակցեմ ընտրություններին, հնարավոր ա՝ դուրս գամ քաղաքականությունից: Ինձ դուր չի գալիս էս ամեն ինչը: Ո՛չ ընդդիմությունն ա կարգին քայլ անում, ո՛չ իշխանությունն ա կարողանում երկիրը ղեկավարել: Մենք էլ դառնում ենք վատամարդ՝ անընդհատ խոսում, քննադատում ենք: Ինձ համար էս միջավայրը տհաճ է: Ես ԱԺ հաճույքով չեմ գալիս աշխատանքի, բայց քանի որ անցած ուղի ունես, ափսոսում ես արածդ, թե չէ մեծ հաճույքով հիմա դուրս կգամ քաղաքականությունից: Ստեղ քաղաքականություն չկա, ստեղ կան անձնական, կորպորատիվ շահեր», - նշեց պատգամավորը:
Հարցին, թե եթե «Բարգավաճ Հայաստանից» իրենց ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկ ստանա՝ կընդունի՞ , Պետրոսյանը բացասական պատասխան տվեց:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնում է.«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները...
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Սիրելի' հայրենակիցներ, այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այս մա...
Հրապարակվել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները:Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի հ...
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք. 617 առողջացած և 18 մահվան դեպք
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առ...