Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որի մասին արդեն խոսում են մասնագետները. 21-րդ դարի նավթը դառնում է պղինձը: Ինչո՞ւ էր 20-րդ դարի նավթը հենց նավթը: Որովհետև այս բոլոր մեքենաները, ինքնաթիռները գործում են ներքին այրման շարժիչով, որն օգտագործում է նավթամթերք: Հիմա աշխարհում սկսվել է գործընթաց, որ սկսել են էլեկտրական շարժիչով մեքենաները դառնալ հիմնականը և ներքին այրման մեքենաները, նույնիսկ ինքնաթիռները, դուրս են մղվելու շուկայից», - նշեց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ էլեկտրական շարժիչների ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է:
«Իսկ Հայաստանն ունի պղնձի հսկայական պաշարներ: Եթե մեզ հաջողվի բացել Հայաստանի երկաթուղային ուղիները՝ մենք կարտահանենք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով, այլ կկարողանանք ստեղծել պղնձաձուլական արտադրություններ, սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել», - ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Բայդենը մտադրություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր...
Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »
Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...
«Առանց մեկ կրակոցի վերադարձրել ենք նաեւ Ակնայի շրջանները, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները». Իլհամ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ կնոջ եւ դստեր հետ ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ Նովրուզ բայրամի տոնի առիթով, Շուշիում, Կ...