Հարցումը սթրեսի է ենթարկել Փաշինյանին․իր վարկանիշն իջնում է,Քոչարյանինը՝ բարձրանում․«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում իշխանամետ որոշ շրջանակներ վերստին ամենօրյա ռեժիմով թիրախավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նույնիսկ մի սովորական լուսանկարն էր մեծ աժիոտաժ առաջացրել: Բացի այն, որ նշյալ շրջանակները վաղուց «մասնագիտացել են» երկրորդ նախագահի հարցով և «յոթ երգ գիտեն, յոթն էլ» Ռոբերտ Քոչարյանի մասին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, վերջերս նրանք Փաշինյանից նոր հրահանգներ են ստացել այս առումով:
Բանն այն է, որ, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ հերթական հարցման արդյունքները պարզապես սթրեսի են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որը ջանասիրաբար իր թիմին փորձում է համոզել, որ հատկապես մարզերում ամեն ինչ «OK» է, իրենք տեղերում բարձր վարկանիշ ունեն:
Ըստ մեր տեղեկությունների, վերջին հարցման արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը 12 % է, անտիռեյտինգը՝ 48 %: Բայց շատ ավելի զայրացրել է այն հանգամանքը, որ էական աճ է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ հասնելով մոտ 37 %, իսկ անտիռեյտինգը նվազել է մինչև 6 %: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հրահանգ է իջեցվել՝ ինչպես հնարավոր է, վարկաբեկման արշավ սկսել»։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...