Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:
Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Բաքուն առաջ է քաշում 3 պայման` մոտ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց
Բաքուն առաջ է քաշում 3 պայման մոտ 200 ռազմագերիների վերադարձի համար: Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերին...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...