Խորհուրդը հետամուտ կլինի, որ փարատվեն հավաքագրված գումարների հետ կապված բոլոր կասկածները. համահայկական հիմնադրամ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։
Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։
Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։
Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության և նվիրվածության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
Ես քեզ խոստանում եմ վայելել թշնամուն, բայց իրենց դաշտում. Շուշան Պետրոսյանը՝ Հովհաննես Ազոյանին
Երգչուհի Շուշան Պետրոսյանը, արձագանքելով դերասան Հոհաննես Ազոյանի՝ Ալիևի մասին արված մեկնաբանությանը, ֆեյսբուքյան իր էջո...
Վերջապես խաղաղություն եմ տեսնում Միսթր Ալիևի երեսին...Հովհաննես Ազոյանի գրառումն Ալիևի լուսանկարի տակ
Հովհաննես Ազոյանի գրառումը Իլհամ Ալիեւի լուսանկարի ներքո.«Վերջապես խաղաղություն եմ տեսնում Միսթր Ալիևի երեսին...Խաղաղութ...