ՔՊ-ական գեներալի արկածները Կապանում. Hraparak
Երեկ համացանցում լայն տարածում գտավ Կապանի մոտակա դիրքի զինվորականների տեսանյութը, որում դիրքապահները բարձրաձայնում էին թշնամուց եկող վտանգների, հայկական դիրքի անմխիթար վիճակի մասին։ Դրանից հետո արդեն անմիջապես սկսեցին տեսանյութեր հայտնվել, որոնցում այլ զինվորականներ հերքում էին առաջին տեսանյութում հնչեցրած մտքերը։
Ավելին՝ տեսանյութերից երկրորդում Արման Քալաջյանը, որն ավելի ուշ կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց՝ ՔՊ-ական է, հարցեր էր տալիս դիրքերի անմխիթար պայմաններից բողոքող զինվորականներին, «համոզում» ասել, թե հիանալի կյանքով են ապրում՝ ապահովված ամեն բանով՝ սնունդով, հագուստով և այլ, գրում է hraparak.am-ը:
«Գեներալ ջան, գեներալ ջան»,- տեսանյութում ասում էին դիրքապահները՝ դիմելով ՔՊ-ական Արման Քալաջյանին։
Մենք պարզեցինք, որ Քալաջյանը նաև «Միջազգային եղբայրական կազակ խաղաղապահներ» կազմակերպությունից է, որտեղ, ըստ ամենայնի, կազմակերպության անդամները միմյանց զինվորական կոչումներ են շնորհում։ Կազմակերպության կայքում Քալաջյանի անվան դիմաց գրված է գեներալ-մայոր, ուստի դրա համար էլ նրան այդպես էին անվանում։
Թեպետ դժվար է ասել, թե իրականում Քալաջյանը ծառայություն իրականացնում է , թե ոչ, քանի որ համացանցում նաև լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ականին իրավիճակը կարգավորելու են ուղարկել հենց երեկ։
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...