Ողբերգական վթար Լոռու մարզում. 23-ամյա ոստիկանության ծառայողը տեղում մահացել է

Մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

  Ժամը 21:50-ի սահմաններում, Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի՝ Լեջան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: 

Վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:  
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած փրկարարները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:   

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են: