Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 4 անչափահասներ են մահացել, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որոնցից 3-ն ավելի ուշ մահացել են։
Մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել , հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 4 հոգի մահացել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են:
Նմանատիպ հոդվածներ
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի...
Արարատում ամուսինը երկտող է ստացել կնոջ դավաճանության մասին. Խանութում ծեծել է, պահանջել խնայողությունները. կինն ինքնասպան է եղել
Արարատի մարզում ամուսնու կասկածամտությունն ավարտվել է ընտանեկան ողբերգությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ շուրջ քսան տարի...
Երևանում 30-ամյա տղամարդը վայր է ընկել 10-րդ հարկից
Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմուն...
Ողբերգական վթար Երևանում. պատահաբար անցնող քաղաքացին պարզել է, որ մահացածն իր եղբայրն է
Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններու...