Ողբերգական վթար Երևանում. պատահաբար անցնող քաղաքացին պարզել է, որ մահացածն իր եղբայրն է
Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում, Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց՝ էստակադայի վրա, բախվել են մոտոցիկլն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Կայքը հայտնում է, որ դեպքի վայր էր մոտեցել մի քաղաքացի, ով ճանապարհային ոստիկաններին ասում էր.
«Անցնում էի, նկատեցի, որ մոտոցիկլը կողաշրջված է, ճիշտն ասած, մեջս կասկած առաջացավ, որ հնարավոր է՝ եղբայրս լինի»:
Նա զանգահարեց եղբոր բջջայինին, և մահացած մոտոցիկլավարի մոտ զանգ հնչեց: Պարզվեց, որ մահացածը նրա եղբայրն էր:
Նմանատիպ հոդվածներ
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Մարտի 16-ին, ժամը 17։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում տեղի...
Արարատում ամուսինը երկտող է ստացել կնոջ դավաճանության մասին. Խանութում ծեծել է, պահանջել խնայողությունները. կինն ինքնասպան է եղել
Արարատի մարզում ամուսնու կասկածամտությունն ավարտվել է ընտանեկան ողբերգությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ շուրջ քսան տարի...
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 4 անչափահասներ են մահացել, մեկի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 19...
Երևանում 30-ամյա տղամարդը վայր է ընկել 10-րդ հարկից
Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմուն...