Կարծում եմ՝ իշխանությունը չի պատկերացրել, թե ինչ է անում. Մարուքյանը՝ ՄԻՊ-ի ֆինասավորման նվազեցման նախաձեռնության մասին
ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ նախագիծը խորհրդարանում չի անցնելու և տապալվելու է: Մարուքյանը նշեց նաև, որ միջազգային բոլոր գործընկերները ևս դատապարտում են այդ մոտեցումը:
«Կարծում եմ՝ իշխանությունը չի պատկերացրել, թե ինչ է անում: Իրենց ձեռքերն արագ հետ կքաշեն այդ ինստիտուտից: Չեմ բացառում, որ իշխանական պատգամավորներից էլ դեմ քվեարկողներ կլինեն», - ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ կառավարությունը նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկվում է նվազեցնել ՄԻՊ տարեկան ֆինասավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները:Նշենք, ըստ Արցախի ՊԲ-ի հ...
Իմ դիրքորոշումն անփոփոխ է . Օնիկ Գասպարյանի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ...
Գնա թուրքից էլ կովերդ ստացի. Ինչու՞ է քաշաթաղցի կինը Սյունիքի մարզպետի քրոջ որդուն կասկածում գողության մեջ
Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Մարգարիտա Ալխասյանը շուրջ հինգ ամիս և ավելի փորձում է հասկանալ՝ ինչպես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում խաղաղ ցույց իրականացնող հայ կնոջը մոտեցել է ադրբեջանցի երիտասարդ
Մոսկվայում շարունակվում են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույցերը ՝ բոլոր ռազմագերիներին հանձնելու պահանջով։ Հերթական բողոք...