Վազգեն Մանուկյանն իմքայլականներին «ճուտիկներ» անվանեց
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ իմքայլական պատգամավորներին անվանեց «ճուտիկներ»՝ անդրադառնալով վերջինների հայտարարություններին, թե ինքը պետք է հասկանա, որ այժմ 90-ականները չեն, որ փորձեն բռնի ուժով մտնել խորհրդարան: «Էդ ճուտիկները գիտեն միայն այն, ինչն էսօր է. ես գիտեի՝ ինչն է ճիշտ 90-ականներին, ես գիտեմ՝ ինչն է ճիշտ հիմա և ես գիտեմ, թե ինչ ուղղությամբ մենք պետք է գնանք, որ ճիշտ լինի: Մարդիկ կան, որ ժամանակի հետ զարգանում են և համապատասխանում են ժամանակին, և մարդիկ կան, որ չեն համապատասխանում ժամանակին: Օրինակ՝ այդ ճուտիկները՝ «Իմ քայլի». իրանք գնացել են կուրսերի, իրանք անգլերեն են սովորել, այնտեղ իրենց ինչ-որ համամարդկային բաներ են բացատրել և այլն, բայց դրանք արդեն հնացել են, չեն համապատասխանում արդի աշխարհին»,- ասաց նա: |
Նմանատիպ հոդվածներ
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...
Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ. Hraparak
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...