Պատահարներ
Խոշոր ավտովթար Դավիթաշենում. բախվել են Opel-ն ու Toyota-ն. վերջինս կոտրել է ցուցանակը. կա վիրավոր
Unknown
Երեւանում, այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
[1d4491c9d0997499e8897a40df6f3961.jpg]
[383e21f5e66a98561e27f129adfd286e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Վանաձորում․ վիրավորումներով հոսպիտալացվել է «Բաքսյոր Սամոն»
Unknown
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Երևանում ու Արմավիրի երկու գյուղում
Unknown
Գյումրիում ամուսիններ են դանակահարվել. տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան
Unknown
Ողբերգական դեպք՝ Վայքի ծննդատանը. 25-ամյա ծննդկանի նորածինը ծնվելուց 15 րոպե անց մահացել է
Unknown