Գյումրիում ամուսիններ են դանակահարվել. տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան

Գյումրիում ամուսիններ են դանակահարվել։ Գյումրու բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան։

ԲԿ-ից ասացին, որ երեկ Գյումրու ԲԿ է տեղափոխվել 1981 թվականին ծնված երիտասարդ որովայնի ու կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։

Նրա կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։

Հիվանդանոցից հայտնեցին, որ կնոջը տեղափոխել են մայրաքաղաք՝ միկրովիրաբույժի հսկողության տակ։

Քաղաքականություն