Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիեզերք է ուղարկվել #Starlink արբանյակների նոր խմբաքանակը

Մարտի 11-ին Ֆլորիդայում գործարկվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խմբաքանակով, SpaceX ընկերությունն ուղիղ հեռարձակում է իրականացրել: Falcon 9 հրթիռն արձակվել…

Մարտի 11-ին Ֆլորիդայում գործարկվել է Falcon 9 հրթիռակիրը՝ 60 Starlink ինտերնետ-արբանյակներից բաղկացած խմբաքանակով, SpaceX ընկերությունն ուղիղ հեռարձակում է իրականացրել: 
Falcon 9 հրթիռն արձակվել է Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 03.13-ին։ Ավելի վաղ մեկնարկը հետաձգվել էր: 
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է երկրի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ: Նախագծի իրականացումն սկսվել է 2018 թվականի փետրվարին։ Դրա նպատակն է գերարագ ինտերնետ հասանելիություն ապահովել մոլորակի ցանկացած կետում։ Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել մոտ 12000 արբանյակ: 
Ընկերությունն արդեն սկսել է համացանցի թեստավորումը սովորական օգտագործողների շրջանում. Ազդանշան ստանալու և ուղարկելու սարքավորումների համար պահանջվում է վճարել 499 դոլար, ամսական բաժանորդագրության վճարը կազմում է 99 դոլար, ինչը համեմատելի է և նույնիսկ ավելի քիչ, քան ԱՄՆ-ում հիմնական մատակարարների վճարը: 
Արտադրողը խոստանում է 50-ից մինչև 150 Մբ/վ ներբեռնման արագություն:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է Թոխմախի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած զինված «ռազբորկան». շոշափվում է նաև «Շիշ բռնող» անունը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այս տարվա հունվարի 13-ին Երևանում տեղի ունեցել «զի...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախնական պայմանավորվածություն կա, որ 30 գերի հետ կվերադառնա. անհետ կորածի հարազատը մանրամասներ է ներկայացրել նախարարի հետ ունեցած հանդիպումից

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250