ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի ընկերները փախել են, մարդիկ մտածել են՝ հողերն արդեն ծախել են
Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան. մարդիկ տեսնում էին այդ ամենը, և այդ կոնտեքստում մտածում էին, եթե նրանք փախնում են նշանակում է այս հողերը վաճառված են». Հադրութի նախկին քաղաքապետ
Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանն արձագանքել է Արցախի նախագահին՝ ասելով. «Ինչու է Արայիկ Հարությունյանը նշում, որ հադրուցիները լքել են Հադրութը այդ իսկ պատճառով հանձնվել է Հադրութը: Հադրութի պաշտպանության համար գոյություն ունի բանակ: Պետք էր նախապես նախապատրաստվել, պետք չէր գողանալ բյուջեն, պետք էր ստեղծել հզոր բանակ, որը կկարողանար պաշտպանել Արցախը:
Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան: Մարդիկ տեսնում էին այդ ամենը, և այդ կոնտեքստում մտածում էին, եթե նրանք փախնում են նշանակում է այս հողերը վաճառված են, այդ իսկ պատճառով է ամեն ինչ այսպես ստացվել:
Ինչու նրանք չէին մնում պաշտպանելու, հրամաններ տալու, հուշել կամ գոնե մասնակցել բնակչության տարհանմանը, իսկ նրանք չեն մասնակցել. ո՛չ Կամող Աղաջանյանի մտերիմները, ո՛չ Իվան Ավանեսյանի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան պողոտայում անձը դանակով մտել է վրան՝ սպառնալով, որ «կմորթի բոլոր հականիկոլականներին»
Ֆեյսբուքյան օգտատեր Հայրապետ Արիստակեսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Բաղրամյանի վրա: Մի վիժվածք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք Վրաստանում. թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Վրաստանի Մարտվիլի համայնքում: Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիայի Տելեգրամ- ալիքը, վրաց...
Տավուշի մարզպետարանը տեսանյութ է տարածել Ազատամուտ համայնքից
Տավուշի մարզպետարանը տեսանյութ է տարածել Ազատամուտ համայնքից՝ գրելով․«Ազատամուտ համայնքում կյանքն ընթանում է իր բնականոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները լավաշ են բաժանում ոստիկաններին
ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները լավաշ են բաժանում Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների...