ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք Վրաստանում. թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Վրաստանի Մարտվիլի համայնքում: Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիայի Տելեգրամ- ալիքը, վրացական այս համայնքում տարաձայնությունների առիթ է դարձել թեմի առաջնորդի որոշումը, որով նա թեմական երկու հոգևորականներին արգելել էր պատարագների ծիսակարգ անցկացնել: Թեմի հավատացյալներն այս որոշումից դժգոհ պահանջել էին, որպեսզի նոր առաջնորդն անմիջապես հեռանա թեմից:
Մի քանի տասնյակ տեղի բնակիչներ իրենց բողոքը լսելի դարձնելու համար այցելել էին թեմի առաջնորդարան, մուտք գործել տարածք, բարձրացել շենքի երկրորդ հարկ ու փորձել բացել գրասենյակի դուռը:
Այդ պահին, սակայն, երկրորդ հարկի պատշգամբի փայտե բազրիքը չէր դիմացել հրմշտոցի ճնշմանն ու պոկվել, ընկել էր: Դրա հետևանքով պատշգամբում գտնվող շուրջ տասը մարդ ընկել էին երկրորդ հարկից: Նրանց թվում՝ վրացական 4 հեռուստաալիքների լրագրողներ։
Sputnik Գրուզիան հայտնում է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան պողոտայում անձը դանակով մտել է վրան՝ սպառնալով, որ «կմորթի բոլոր հականիկոլականներին»
Ֆեյսբուքյան օգտատեր Հայրապետ Արիստակեսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Բաղրամյանի վրա: Մի վիժվածք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի ընկերները փախել են, մարդիկ մտածել են՝ հողերն արդեն ծախել են
Արայիկ Հարությունյանի բոլոր ընկերները փախան. մարդիկ տեսնում էին այդ ամենը, և այդ կոնտեքստում մտածում էին, եթե նրանք փախն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարական առանձնատների մոտ ԱԱԾ-ի եւ ոստիկանների աշխատակիցները պատ են կազմել
Կառավարական առանձնատների մոտ կենտրոնացվել են ոստիկանության եւ ԱԱԾ-ի նոր զինված ստորաբաժանումներ, նրանք կանգնել են մի քան...
Տավուշի մարզպետարանը տեսանյութ է տարածել Ազատամուտ համայնքից
Տավուշի մարզպետարանը տեսանյութ է տարածել Ազատամուտ համայնքից՝ գրելով․«Ազատամուտ համայնքում կյանքն ընթանում է իր բնականոն...