ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները լավաշ են բաժանում ոստիկաններին
ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները լավաշ են բաժանում Դեմիրճյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բոլոր կողմերից շրջափակել են ԱԺ շենքը և պահանջում են հրավիրել արտահերթ նիստ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով:
Բաղրամյան պողոտան փակ է փետրվարի 25-ից, իսկ Դեմիրճյան փողոցն արդեն մի քանի ժամ, այստեղ եւս տեղադրվել են վրաններ։ Նրանք նշում են, որ թույլ չեն տալու՝ պատգամավորները մուտք գործեն խորհրդարան, ինչպես նաև հայտարարել են, որ չեն հեռանալու մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա:
Դեմիրճյան փողոցում կուտակվել են նաեւ ոստիկանական մեծ թվով ուժեր՝ հագեցած վահաններով եւ սաղավարտներով։
Ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին գալ Դեմիրճյան փողոց եւ միանալ անհնազանդության ակցիաներին։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ նաեւ մեծ թվով ոստիկաններ են տեղափոխվում Երեւան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարալ Նաջարյանը խոստովանել է՝ մի քանի անգամ փորձել է ածելիով վերջ տալ կյանքին
Մարալ Նաջարյանը Լիբանանում գործող «Վանայ ձայն» հարթակին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ ծանր օրեր է անցկացրել ադրբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահի նստավայրի դիմաց ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում
Նախագահի նստավայրի դիմաց ավտոբուսներով ոստիկանական ուժեր են բերվում: Հիշեցնենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան պողոտայում անձը դանակով մտել է վրան՝ սպառնալով, որ «կմորթի բոլոր հականիկոլականներին»
Ֆեյսբուքյան օգտատեր Հայրապետ Արիստակեսյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Բաղրամյանի վրա: Մի վիժվածք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարական առանձնատների մոտ ԱԱԾ-ի եւ ոստիկանների աշխատակիցները պատ են կազմել
Կառավարական առանձնատների մոտ կենտրոնացվել են ոստիկանության եւ ԱԱԾ-ի նոր զինված ստորաբաժանումներ, նրանք կանգնել են մի քան...