Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու. Արսեն Բաբայան
Պատգամավոր Վահագն Թևոսյանը նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
Գրառումը՝ ստորև.
«Պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է հանրային հեռարձակողների խորհրդի անդամ:
Նա նշանակովի պաշտոնի է նշանակվել առանց պատգամավորի մանդատը վայր դնելու...
Հատուկ ընդգծում եմ նորից, որ ոչ թե ընտրվել է ընտրովի պաշտոնում, այլ՝ նշանակվել է նշանակովի պաշտոնում:
Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 95-րդ հովածի համաձայն պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Տեսնես հայտնի դասալիքը, էն, որ ըստ մեղադրանքի ընկերոջ ամուսնության և երեխաների ծննդականներն էր գողացել, որ կեղծի ու բանակից փախնի, իսկ բռնվելուց՝ սեփական մոր վրա ցուցմունք էր տվել, բան չունի՞ ասելու: Օրինակ՝ չի՞ տեսնում իշխանության յուրացում հանցանքը, որի մասին նախկինում սուտ մատնությամբ հաղորդումներ էր ներկայացնում դատախազին»:
Նմանատիպ հոդվածներ
600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը. «Ժողովուրդ»
«Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետեւած իրադարձությո...
Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին. «Ժողովուրդ»
«Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փոթորկված ներքաղաքական լարվածության հանգուցալուծման շուրջ կամաց-կամաց ուրվագծվում...
Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի. Արտակ Զաքարյան
Նիկոլ Փաշինյանը նշանակում է, հետեւից նոր հրաժարականների շքերթ է սկսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին...
Ընդդիմադիր շարժման ղեկավար կազմում Ծառուկյանը գրեթե ձեռքերը լվացել է պայքարից. «Հրապարակ»
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեե...