Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հեռու մնա հեղաշրջումից . «Գորշ գայլերի» աջակից
«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին մարտի 2-ին ելույթ է ունեցել կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ և անդրադարձել ներհայաստանյան զարգացումների, հայտնում է ermenihaber.am-ը:
Բահչելին հիշատակել է Խոջալուի դեպքերի մասին՝ ամբողջովին ներկայացնելով թուրք-ադրբեջանական քարոզչական թեզերը: ԻսկՀայաստանի և ներհայկական զարգացումների վերաբերյալ խոսելիս՝ թուրք կուսակցապետը անհիմն պնդումներ է արել՝ Հայաստանն անվանելով «ահաբեկչական և խամաճիկ պետություն»։
«Իսկ անցած շաբաթ բանակի կողմից վարչապետին ուղղված հրաժարականի կոչը, իրականում սպասելի վերջնարդյունքի դրսևորում էր: Իսկ երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»,- ասել է Բահչելին։
Նա, կրկնելով թուրք պաշտոնատար անձանց նույնաբովանդակ հայտարարությունները, պնդել է, որ իրենք ցանկանում են, որ բոլոր երկրներում գերակա լինի ժողովրդավարությունը, անգամ եթե խոսքը գնում է Հայաստանի մասին:
Բահչելին Հայաստանին խորհուրդ է տվել դրսևորել սառնասրտություն և ողջախոհություն։
Այնուհետև շարունակելով ելույթն, ասել է. «Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հեռու մնա հեղաշրջումից և մոտ լինի ժողովրդավարությանը: Անգամ մեր թշնամու դեպքում չենք կորցնի վեհանձնությունը, ծնկի եկածին չենք խփի: Մենք թուրք ազգն ենք, Թուրքիան ենք»:
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Օնիկ Գասպարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից. վարչապետի հայտարարությունը
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթն...
7500 զինծառայող, մեծ թվով զրահատեխնիկա. ՊՆ-ն զորավարժություններ է սկսում
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղությո...