Օրվա լրահոս

Ոստիկանների ձեռնարկած հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարևանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 2 կգ կշռով  «ափիոն»  տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, ոստիկաններն ու քննինչները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ, ապա  քննչական  գործողություններ, փետրվարի 23-ին համագործակցելով ճանապարհայիոն ոստիկանության ծառայողների հետ,  ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի  մարզում ծնված, Երևանում բնակվող  Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող  50-ամյա Յուսեֆ Հ.-ին և նրա ուղևոր, Երևանի բնակիչ,  43-ամյա Ա. Բադալյանին:

Նրանք բոլորը ձերբակալվել են: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ իրանցին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով:


 

Վերջին նորություններ