Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս. Սարգսյանի հրամանը: Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը` ենթադրում եմ կհրապարակվի, օրինակ, մի ձայնագրություն, որտեղ, ասենք, Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին ասում է, դու ոնց ես այդ դասալիքին ենթարկվում, կամ ասենք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի որպիսությունն է հարցնում կամ մյուս գեներալների հետ քննարկում են բանակի նսեմացման դեպքերը:
Իրականում` որպես իր ասածի ապացույց կարող է լինել, որևէ ձայնագրություն կամ այլ ապացույց, որտեղ կա Ս. Սարգսյանի ուղիղ հրամանը Օնիկ Գասպարյանին: Մի քանի օր առաջվա ապացույց, Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո: Մնացած ամեն ինչ ստի ու ապուշության ժանրից է, ինչի մասով, ի դեպ, ես անձամբ կասկած չունեմ:
Ապացույցդ ներկայացրո՛ւ, սուտասան կապիտուլյանտ:
Հ.Գ. Սրբապի՜ղծ, ալեններիդ ու պապիկյաններիդ ասա՛՝ երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու»:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Որքան մարդ է մասնակցել Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին
Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է. 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մ...
Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վա...
Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դա...