Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Որքան մարդ է մասնակցել Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին
Իրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է. 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18։30-ից մ...
Ադրբեջանը թարմացրել է արցախյան վերջին պատերազի զոհերի պաշտոնական թիվը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է արցախյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների...
Մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքին քանի հոգի է մասնակցել. ԻՔՄ
Այսօր՝ 2021 թվականի մարտի 1-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 18։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարակ...