«Ոտքս մնաց ասֆալտի եւ ոստիկանական մեքենայի աստիճանի մեջտեղում». ոտքը կոտրած ՀՅԴ անդամ
Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ այսօր՝ փետրվարի 23-ին անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվելու պահին ոտքը կոտրած ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանն այս պահին դուրս է գրվում 8-րդ հիվանդանոցից։
NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ոտքը ծանր վնասվել է, չի կարողանում կանգնել.
«Հիմա լավ եմ։ Հենց հիմա հիվանդանոցից դուրս եմ գրվում։ Ոտքս ծանր վնասվել է, հիմա ոտքդ գեետնին չեմ կարողանում դնել, կանգնել չեմ կարողանում։ Մի քանի օրից կրկին պետք է գամ հիվանդանոց, որ նայեն ոտքս»։
Նա պատմեց, որ սկզբում իրեն տարել են ոստիկանական բաժանմունք, այնուհետեւ հիվանդանոց։
«Առանց որեւէ հայտարարության, առանց ինձ տեղեկացնելու, թե ինչու եմ բերման ենթարկվում, շատ կոպիտ բերման ենթարկեցին։ Կարող եք տեսնել տեսանյութերում, ես հանգիստ կանգնած էի, ինձ մոտեցան, բռնի ուժով բերման ենթարկեցին։ Ես ընթացքում անընդհատ հարցնում էի՝ ինչու են ինձ բերման ենթարկում, բոլոր հարցերս մնացին անպատասխան։ Բռնի ուժով բերման ենթարկեցին եւ երբ փորձում էին ինձ խցկել ոստիկանական մեքենան, ձախ ոտքս մնաց ասֆալտի եւ ոստիկանական մեքենա մուտք գործելու համար մետաղյա աստիճանի մեջտեղում»,- պատմել է Ռազմիկ Արաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Սամվել Բաբայանը վարում է 120 հազար դոլարանոց ավտոմեքենա, որն ունի 16 հազար դոլարանոց պետհամարանիշ. Politik. am
2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ ՀԱյաստան նա ոչինչ չուներ, ավելին տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնն...
ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա. Yerevan.Today
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվող...