ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար:
Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանր...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել...
Ադրբեջանը շարունակում է խախտել ՄԻԵԴ-ի պահանջները. հայ գերուն խոշտանգելով սպանել են. Sputnik Արմենիա
Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Մ...