ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ժամկետային զինծառայողի մայր Ջ․Կ․-ն, ում որդին նշված տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկն է։
«Փետրվարի 3-ից մինչ օրս վրանների տակ են մնացել երեխաները։ Ուժեղ քամու պատճառով վրանները պոկվել են, նորմալ պայմաններ չկան։ Մեքենաները կանգնեցրել են վրանների մոտ, բայց օգուտ չեն տվել, քամին տարել է, տղաները մնացել են դրսում։ Այդ հատվածում դիրք չկա, պարզապես վրանները խփած են, հերթափոխն այնտեղ են իրականացնում»,-ներկայացրեց նա։
Զինծառայողի մայրը նշեց նաև, թե ծնողները դեմ են զինվորների՝ Արցախում ծառայելուն, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան։ Նրա խոսքով՝ ՊՆ-ն ոչ մի պատասխան չի տվել։ «ՊՆ չկա, մեռածները մեռած են, կորածները՝ կորած, ողջ-առողջ, Աստծո կամքով փրկված երեխաներին էլ ողջ-ողջ սպանում են։ Արցախից պետք է դուրս հանեն․ եթե երեխաները մնալու հարմարություն չունեն, ինչի համար են պահում»,-նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան
Արսեն Թորոսյանի խոսքերից վրդովված ծնողները փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի. գերությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին
Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին
Աղբավայր կենտրոնում. Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը...