Նոր Նորքի 7-րդ զանգվածի խանութներից օդորակիչ գողացած 2 երիտասարդները բերման ենթարկվել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 20-ին՝ ժամը 05.00-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29 և 33 տարեկան երկու տղամարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ:
Պարզվել է, որ նրանք գիշերը գողացել են Նոր Նորքի 7-րդ զանգվածի խանութներից մեկի պատին ամրացված օդորակիչը և տեղավորել «Օպելում»:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ նրանք կատարել են նմանատիպ ևս երկու գողություն. Նոր Նորքի 7-րդ զանգվածի մեկ այլ խանութից կրկին օդորակիչ էին գողացել, իսկ հունվարին մի գեղեցկության սրահից գողացած օդորակիչն արդեն վաճառել էին:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ։
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը. Որդին՝ հոր զոհվելու սկանդալային տեղեկությունների մասին
Հոկտեմբերի 4-ին 400 ոստիկան՝ Հայաստանի տարբեր մարզերից, բերվել էին Շուշի, որտեղից ոստիկանները պետք է մեկնեին առաջնագիծ:...
Նախագահը եռօրյա ժամկետում կհայտնի իր դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկի վերաբերյալ
Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկն իր առար...
Մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է 13 տարի
Այսօր մարտի 1-ի արյունալի դեպքերի 13-րդ տարելիցն է։ 2008-ի փետրվարի19-ի նախագահի ընտրությունների կեղծիքների վերաբերյալ պ...
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմ...