Հայտնի է, թե ինչու հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. նշանակվել է ծառայողական քննություն
IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է հետևյալը.
Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում ։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել առ այն, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը չի ներկայացրել ռազմատեխնիկայի ցուցանմուշները, տաղավարը եղել է դատարկ, ներկայացված են եղել միայն բուկլետներ:
[3e7a51fc47c53a10b770d6b51259c456.jpg]
[064e5e184fe85674203941851e8fca69.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Սամվել Բաբայանը վարում է 120 հազար դոլարանոց ավտոմեքենա, որն ունի 16 հազար դոլարանոց պետհամարանիշ. Politik. am
2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ ՀԱյաստան նա ոչինչ չուներ, ավելին տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնն...
Հայ գերիների հարցը հասել է Չեչնիա. ո՞վ է դիմել չեչենական կողմին ու քանի կին գերի ունենք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբ...