Սյունիքը վտանգված է. Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ սյունեցիներ և երևանաբնակ իմ հայրենակիցներ
Սյունիքը վտանգված է, այն մաս֊մաս տրվում է մեր դարավոր թշնամուն։ Ճիվաղ ու դավաճան կառավարության ձեռքով, Լեռնահայաստանից որոշ հատվածներ նվիրվել է ազերիներին, ու եթե դեմ չկանգնենք այս ստոր գործարքին, շատ շուտով նրանց տիրապետության տակ կանցնի ողջ Սյունիքը։ Բոլորս էլ գիտենք, որ Սյունիքը ադրբեջանի կազմում տեսնելու փափագը թշնամու ամենամեծ երազանքն է։ Բայց մենք հայրենիք չունենք նրանց տալու։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր հող ու ջրի, մեր սար ու քարի համար։
Այս կառավարությունը ինչքան մնա, այնքան կտոր֊կտոր կորցնելու ենք մեր պապերի երկիրը, պղծվելու են նախնիների գերեզմանները, ոչնչանալու է հայի, առավել ևս սյունեցու գենը։
Փետրվարի 20֊ին մենք կարող ենք շրջել մեր պատմության խայտառակ էջը։ Փետրվարի 20֊ին, միանալով պայքարին, կարող ենք ապացուցել մեր միասնականությունն ու պահպանել ծվեն֊ ծվեն արված մեր հայրենիքը։
ՀՀ֊ի ողջ տարածքում բնակվող թանկագի՛ն սյունեցիներ,
Հավատում եմ, որ կլսեք կոչ֊խնդրանքս և փետրվարի 20֊ին, ժամը՝ 15։00֊ին կմիանաք պայքարի երթին՝ ի սեր Սյունիքի, ի սեր հայրենիքի, ի սեր մեր նահատակված հերոսների։
Իմ հայրենակիցներ,
համախմբվե՛ք, ինքնակազմակերպվե՛ք և ձեր պայքարի ձայնը բարձրացրեք նաև Սյունիքում։
Հիշե՛ք, եթե միասնական չպայքարենք այս չարիքի դեմ, ապա կկորցնենք Արցախի մազապուրծ եղած հատվածը, Սյունիքն ու ողջ Հայաստանը։
Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին խնդրում եմ կանգնել սյունեցու կողքին և սյունեցուն միայնակ չթողնել թուրքի և դավաճանի դեմ պայքարում»։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում. Բելլա Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փետրվարի 20-ն իմ հիշողության մե...