Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը վերջին օրերի ընթացքում կայուն է եղել:«Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում, շարունակում են տեղանքը մաքրել պայթյունավտանգ առարկաներից և ապահովում են փախստականների վերադարձի անվտանգությունը», - ասել Է նա։
Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների` 2020թ.–ի նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կատարումը քննարկվել է փետրվարի 17-ին ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում:
Աշխատանքը շարունակվում է նաև փորձագիտական խմբի շրջանակում՝ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ խմբի երկրորդ նիստը կայացել է փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ռեժիմով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Արա Այվազյանն ազատման դիմո՞ւմ է գրել
Համացանցում տարածվել է տեղեկություն, ըստ որի` Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել. այս պահին Արտ...