Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից
Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։ Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։
Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:
Հիշեցնեմ, որ տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ Ի ուրախություն բոլորիս, համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում, ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։
Տեղեկացնեմ նաև, որ իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով»,- գրել է Բադասյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՀՐԱՏԱՊ. Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. վարչապետ
Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիսագոր գյուղի տարածքում հերթապահող զինծառայողների վրանները քամին քշել է, սառմանիքին մնացել են դրսում. Tert
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։Պահեստազորա...