
Երևանում բախվել են Nissan-ն ու Infiniti-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու ծառին և հայտնվել մայթին. 26-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 70 VO 008 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 36 ML 430 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի միջից մեկ հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպք վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում փորձում եին զննություն կատարել ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Տեղում Nissa Tiida-ի վարորդ, 23-ամյա Արարատ Առաքելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա սթափ է:
Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուբեն Կարապետյան էր: