ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածների հարազատների ակցիայի մասնակիցներից մեկը շշով հարվածեց ոստիկանին. Sputnik Արմենիա
Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ավարտին իրարանցում ու քաշքշուկ սկսվեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև։ Ինչպես տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, իրարանցումն առաջացավ, երբ ակցիայի մասնակիցներից մեկը շշով հարվածեց Հանրապետության հրապարակի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին։
Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները հայտարարեցին ակցիայի ավարտի մասին ու բացեցին Երևանի Տիգրան Մեծից Հանրապետության հրապարակ տանող հատվածը։
Դրանից հետո ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ոստիկանի ուղղությամբ շիշ նետած քաղաքացուն, ինչին բուռն արձագանքեցին նաև ակցիայի այլ մասնակիցները։ Արդյունքում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանության միջև։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Վերոհիշյալ տարածքում երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է։
Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատներն այսօր առավոտից բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց, նրանք իրենց հետ էին բերել նաև զինծառայողների երեխաներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Տեղյակ եմ երկու փաստաթղթից». ԱԳ նախարարը տեղյակ չէ Ադրբեջանի հետ կնքված 3-րդ պայմանագրից
Արտգործնախարար Արա Այվազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Տիգրան Ավինյանի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուռնուխում արդեն սկսվել է նոր թաղամասի կառուցումը
Կառավարության ֆինանսավորմամբ Սյունիքի Շուռնուխ գյուղում կկառուցվի 3-4 սենյականոց 11 տուն։ Նախատեսվում է շինարարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարարի պատասխանը` թուրքական ապրանքի ներկրման արգելքին վերաբերող հարցին
Էկոնոմիկայի նախարարությունն օնլայն ռեժիմով աշխատում է բազմաթիվ տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են և ունեն խնդիրներ ապր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունիում
5 գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ Համացանցում կադրեր է հրապարակել օդանավա...