Այսօր մեկնարկում է Թրամփի իմփիչմենթի երկրորդ գործընթացը
Այսօր ԱՄՆ-ում մեկնարկում է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի երկրորդ գործընթացը այն բանից հետո, երբ Սենատի անդամները համաձայնել են արագացնել այն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սպիտակ տան նախկին ղեկավարը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած խռովությունը հրահրելու համար:
Դեմոկրատները հայտարարել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղքի ապացույցներ ունեն, սակայն Թրամփի փաստաբանները պնդում են, թե ապստամբներն անկախ են գործել: Դոնալդ Թրամփի փաստաբանների թիմն իմփիչմենթի գործընթացն անվանել է «անհեթեթություն և հակասահմանադրական»:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ միակ նախագահն է, որն իմփիչմենթի է ենթարկվում երկու անգամ, և երկրի պատմության մեջ իմփիչմենթի ենթարկված երեք ղեկավարներից մեկն է:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...