Արցախի ԱԳՆ-ն չի լուծարվելու. պաշտոնական
Արցախի ԱԳՆ-ն շարունակում է և շարունակելու է իր աշխատանքը: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ մամուլի խոսնակ Արտակ Ներսիսյանն՝ այսպիսով հերքելով նախարարության հնարավոր լուծարման մասին համացանցային լուրերը:
Մասնավորապես, այսօր ռուսական Ռեգնում լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը կարող է լուծարվել Ադրբեջանի պահանջով և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ:
Ըստ Կոլերովի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է անձամբ զբաղվել Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականությամբ:
,,Ոչ ոք չի հարցնում Ռուսաստանի կարծիքն այս կետում,,- գրել էր նա:
Մեզ հետ զրույցում Արտակ Ներսիսյանը նշեց, որ նման տեղեկության իրենք չեն տիրապետում և նախարարությունը շարունակում է և շարունակելու է իրականացնել իր գործառույթները:
Նմանատիպ հոդվածներ
Աբսուրդի ժանրից է. մեր օրակարգում՝ 4440 կմ² տարածք վերադարձնելու հարցն է. Վահրամ Պողոսյանը՝ Կարմիր Շուկայով դեպի Շուշի տանող ճանապարհը Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին
Նման տեղեկատվությունը, ես միանշանակ կարող եմ պնդել, որ աբսուրդի ժանրից է: Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում ասաց Ա...
Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներՎերջին շրջանում կրկին...
Նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս. Սերժ Սարգսյանը խոսել է Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին
Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Այս մասին ասել է նախկի...
Վաղվանից Ադրբեջանը կվերսկսի նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով. Neftegaz. ru
Փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանակ...